Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը՝ ընդգծելով առկա առևտրատնտեսական հարաբերությունների խորացման չիրացված ներուժը:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել զբոսաշրջության ոլորտում առկա դինամիկան և կարևորել մարդկանց շփումների ակտիվացումը Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից:
Մհեր Գրիգորյանը ընդգծել է ԵՄ անդամակցությանն ուղղված Չեռնոգորիայի անցած ճանապարհը՝ կարևորելով այդ ուղղությամբ երկու երկրների փորձի փոխանակումը:
01 Ապրիլ, 2025 17:25
287
Մհեր Գրիգորյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային հարցեր
01 Հուլիս, 2025 13:35
Տարածաշրջանի ապաշրջափակումը կարևորագույն նշանակություն ունի. Մհեր Գրիգորյան
24 Հունիս, 2025 16:59
ԵԱՏՄ-ն պետք է ունենա կարգավորումներ, որոնք թույլ են տալիս աշխատել միության հետ ֆիզիկական սահմաններ չունեցող երկրների հետ․ ՀՀ փոխվարչապետ
20 Հունիս, 2025 18:12