Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ես ինքս շատ մեծ կարևորություն եմ հաղորդում և՛ ռազմավարությանը, և՛ իհարկե ավելի շատ այն ճանապարհային քարտեզին, որով մենք պետք է իրականացնենք այս ռազմավարությունը։ Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ մենք շատ բարձրաձայն խոստովանենք, որ ՀՀ-ում կա խտրականություն կանանց նկատմամբ և շատ ավելի վատ՝ ՀՀ-ում կա բռնություն կանանց նկատմամբ, և կա ընտեանեկան բռնություն։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Սովորաբար ընդունված է ասել, որ դրանք կան մարզերում, բայց դա կա Երևանում, և սա այն դեպքերից է, որ ընդունված է սեղանների շուրջ ճոռոմ բառեր ասել և կենացներ խմել, օրինակ այս դեպքում կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունք են ցույց տալիս։ Ես կարծում եմ, որ մենք շատ հատուկ, անողոք և վճռական պայքար պետք է մղենք ընտանեկան բռնության դեմ և հստակ գործիքներ կիրառենք»,- ասաց նախարարը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

342