
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է Վահագն Ալեքսանյանի տարեց մոր հետ տեղի ունեցած իրադարձություններին:
«Երեկ իրեն ընդդիմություն անվանող ուժի՝ Հայաստանի ընտրված իշխանություններին հեռացնելու համար հերթական չակերտավոր մեծ գործընթացն իր քաղաքական ավարտը գրանցեց:
Այս հերթական Քոչարյանի ունեցվածքը պահելու, դաշնակներին ու եկեղեցական որոշ տարրերին իշխանությունը վերադարձնելու փորձը ոչնչացավ մի հասարակ 70 անց ձեռնափայտով հայ կնոջ ոտքերի տակ: Իրենց տերերի արժեքային համակարգն ունեցող, լավ չվարժեցված կապիկները հերթական անգամ ի ցույց դրեցին իրենց տեսակը, իրենց՝ հայ ժողովրդի հետ կապ չունենալը, օտար լինելը:
Նրանք չգիտեն, որ հայ ժողովրդի մեջ կինը, մայրը, ընտանիքը, տարիքը, ձեռնափայտը առանձին-առանձին հարգանքի գիծ են բոլոր նորմալ մարդկանց համար, առավել ևս հայկական իրականության մեջ:
Դրա համար իրենք երբեք այլևս հաջողություն չեն ունենալու Հայաստանի Հանրապետությունում, կրկնում եմ, երբե՛ք: Քաղաքական կարծիքները կարելի է չկիսել, կարելի է վիճել, բայց գծեր կան, որոնք անցնել չի կարելի, հենց անցար, դու ոչնչանում ես, առավել ևս երբ դու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով»,- գրել է Սիմոնյանը: