Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած երկու տարեկան երեխայի  որոնողական աշխատանքները շարունակվում են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 100 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝  5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։

«Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։ Որոնողական աշխատանքներն այս պահին  շարունակվում են»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

 Նա նշեց՝ երեխայի կորելու մասին ահազանգը ստացվել է մայիսի 4-ին, ժամը 11:52-ին, նույն պահից էլ  մեկնարկել են որոնողական աշխատանքները:

 

863