Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև տեղի ունեցած ավիահարվածները համարում է ամոթալի։
«Դա ամոթ է։ Մենք դրա մասին իմացանք հենց նոր՝ Օվալաձև աշխատասենյակ մտնելիս», - ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին՝ մեկնաբանելով երկրների կողմից հարվածների մեկնարկը՝ փոխանցում է Araratnews.am-ը։
Թրամփը նաև հույս է հայտնել, որ կողմերի միջև լարվածությունը «շատ արագ» կավարտվի։

157