Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն ընդունեց թվայնացնել տրանսպորտային միջոցի առք ու վաճառքի և նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի փոփոխման  հետ կապված գործընթացների որոշումը, որը զեկուցեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: 

Անդրադառնալով տրանսպորտային միջոցի առք ու վաճառքին վարչապետը հիշատակեց ավտոշուկան, որտեղ մշտապես խցանումներ են. «Գուցե ուրիշ ճանապարհ կառուցենք, որ ավտոշուկայի աշխատանքին չխանգարենք, նորոգենք, կարգի բերենք, որովհետև եթե այդքան այնտեղ են, ինչի՞ ենք կռիվ տալիս: Այդ ճանապարհը փաստացի դարձել է շուկա»:

Վարչապետը հիշեցրեց, որ այսօր հեղափոխության դե յուրե տարեդարձն է և մեջբերեց. «Այն ժամանակ էր մեզ թվում, թե հեղափոխություն անելն է դժվար, իրականում հեղափոխություն անելը  ամենահեշտն է, փոփոխություն անելն է դժվար: Եկեք արձանագրենք, որ հեղափոխությունից 7 տարի անց մենք դարձել ենք կոնֆորմիստ, և ես սրա հետ պրոբլեմ ունեմ»: 

Մանրամասները՝ տեսանյութում

*Կոնֆորմիստ- այն անձը, որը հակված է կոնֆորմիզմի, այսինքն խմբի ճնշմանը զիջելու, հարմարվողականության
 

192