
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Որևէ մեկի ասածը չի վերաբերում վճռին և չի հանդիսանում վճիռ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցին, թե եթե դեռ չկա դատարանի ուժի մեջ մտած վճիռ, «Սրբազան պայքարի» անդամների կողմից նախաձեռնվող և նախապատրաստվող գործողությունները ինչու՞ են իշխանականները որակում որպես տեռոր և ահաբեկչություն:
«Գնահատականները, որոնք տրվում են, հիմնված են իրավապահ մարմինների տրամադրած տեղեկությունների վրա, հոկտեմբերի 27-ին, երբ այստեղ տեղի ունեցավ տեռորիստական ակտ, մինչև դատավճիռ հրապարակելը, որը տեղի ունեցավ բավականին ուշ, արդյո՞ք դա տեռորիստական ակտ էր, թե ոչ: Թե՞ սպասում էին Նաիրի Հունանյանի վճիռը հնչի նոր: Այդ ժամանակ չկա՞ր այդ անմեղության կանխավարկածը, թե՞ նոր եք հիշել այդ մասին»,- ասաց նա:
Խոսելով հոգևոր իշխանության հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունից, նա ասաց.«Ու՞մ հետ հանդիպել նստել: Մարդն ասում է, որ նման խնդիր կա, այնտեղից նույնիսկ պատասխան գոյություն չունի, եկեղեցին արժեզրկում են այն մարդիկ, ովքեր սև շորերը քաշում են գլխներին, աչքերը և ականջները փակում են և ասում են՝ դա մեր ներքին գործն է՝ թե ով է քեռակինը, ով է աղջիկը. դա անձնական կյանք չի: Ստացվում է՝ մարդը, որ բարձրաձայնում է, այդ մարդն է վնասում հա՞: Լռե՞նք, ձև անենք, որ ոչ մի բան չի՞ կատարվում»:
«Այն ժամանակ, երբ եկեղեցու ներսից բազմաթիվ մարդիկ գալիս էին և բողոք կար, հենց մենք որևիցե ձևով չենք ուզեցել մասնակցել, նման ինֆորմացիայի մեջ նույնիսկ չենք մտել, այո՛ խոսակցություններ միշտ եղել են, որ Կտրիճ Ներսիսյանը երեխա ունի»,- ընդգծեց նա: