Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ն մշտապես քաղաքական բաժանումների խաչմերուկում է գտնվել, ղարաբաղյան ամբողջ պրոցեսը նման շահերի համար օգտագործվել է: Ես ոչ մի բան չեմ բացառում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողներից մեկի բարձրաձայնած հարցին, թե հնարավոր է, որ կանխված ահաբեկչության հետ կապ ունեցած լինեն նաև Ռ․ Քոչարյանն ու Ս․ Սարգսյանը՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը նաև նշեց. «Ես իմ անձնական կարծիքն ունեմ նաև Հոկտեմբերի 27-ի հետ կապված, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ իմացել են պատրաստվող քայլի մասին: Հոկտեմբերի 27-ից առաջ կային խոսակցություններ, որ Ռոբերտ Քոչարյանն անգլիական թագուհու կարգավիճակ ուներ ՀՀ-ում, որովհետև ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի ձեռքում, բացի նրանց քաղաքական կշիռ ունենալուց, իրենք մի ուրիշ սուպեր բան ունեին՝ ժողովրդի աջակցությունն ունեին, այդ իրավիճակում Քոչարյանը կամ որևիցե մեկը ոչ մի բան չէին կարող անել»:

Խոսելով Բագրատ Գալստանյանի մասին՝ Սիմոնյանը նշեց. «Մենք ասում էինք՝ ինքը քաղաքական դիակ է, ասում էինք՝ իրեն թողնելու ենք փողոցում, ինքը կոշիկի պես մաշվի: Պարզ էր, որ քաղաքական պրոցես ինքը չէր կարողանում գեներացնել: Հրանտ Մարգարյանն ասում էր՝ Հոկտեմբերի 27-ը պոռթկում էր և նման պոռթկումներ կարող են լինել, այդ մարդիկ դրա մասին գրեթե բացեիբաց խոսում են: ՀՀ-ում երկու հոգի գյուլել ոչ մեկն իրավունք չունի: Դա Ալեն Սիմոնյանի, Փաշինյանի դեմ չէր, դա մեր երկրի դեմ արված քայլ էր»:

192