Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս հայտարարությունը ես շարժման անունից արել եմ 2018 թվականի ապրիլի 23-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ու մյուսները ձերբակալված էին, փողոցում հարյուր հազարավոր ցուցարարներ կային, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականին, ինչպես հետո պարզվեց, ժամեր էին մնացել: Բայց նույնիսկ այդ իրավիճակում մենք չէինք կարող քաջալերել թեկուզ հանուն մեր պայքարի փողոց դուրս եկած զինվորականությանը:

Իսկ ի՞նչ է արել Միքայել սրբազանը. պատերազմի ժամանակ Քոչարյանին ու Սարգսյանին կոչ է արել գեներալների միջոցով հեղաշրջում անել: Պատերազմի ժամանակ: Հետո արդեն հանրայնորեն բազմիցս կրկնել է իր կոչը:

Մարդ գյուլլող ու ավտոբուս վառող Բագրատ սրբազանի մասին էլ չեմ խոսում:

Սա է իմ խորը նողկանքի պատճառն առ այն բոլոր ուժերը, որոնք պաշտպանում են այս ամենը: Դուք վերջում Նաիրի Հունանյանին էլ վարչապետի թեկնածու կառաջադրեք»:

 

392