Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Եվ որքան աճե՛ն, շատանա՛ն պետական բյուջե հետ վերադարձվող ապօրինի գույքերը, որոնք ձեռք են բերվել տասնյակ տարիներ շարունակ, այդքան շատ ենք ականատես լինելու իրենց «ունեցվածքից» ամուր կառչած «ազնիվների» ինտենսիվ ջղաձգումներին։

Այս իրավիճակը ակամայից հիշեցնում է մանկահասակ երեխայի, ով կյանքի որոշակի փուլում տրամաբանորեն պիտի բաժանվի իր սիրելի ծծակից (соска) , բայց այդ բաժանումը շատ ծանր է տակավին, քանի որ աչքերը բացել և չի բացել տեսել է այդ ծծակը , որից օգտվել է մշտապես և անկուշտի պես , և առանց որի կլացի հոնգու՜ր-հոնգու՜ր և այլ միջոց չի կարող այնքա՜ն հանգստացնել և կոմֆորտ քուն ապահովել որքան իր սիրելի ծծակը:

Բայց ժամանակներ են փոխվել, ու չնայած, որ դեռ ծծակից չեն կարողանում բաժանվել ստիպված լացով ու աղմուկով ՊԻՏԻ՛ հրաժարվեն ։

Իսկ այդ լացուկոծի ֆոնին հետ եկող թվերը աճում և աճում են….

 

616