
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի կարևորությունը՝ ուղղված կանանց ներգրավվածության ապահովմանը խաղաղության և անվտանգության խնդիրների բարձրաձայնման և հասցեագրման գործում։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է․ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» գործողությունների ծրագրի իրականացումը պետությունը դիտարկում է կանանց իրավունքների ապահովման առավել լայն շրջանակներում, այդ թվում` նրանց համար առավել ապահով և պաշտպանված միջավայր ստեղծելու տեսանկյունից»:
Ընդգծելով «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի շրջանակներում Հայաստանի կողմից գրանցված առաջընթացը՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն առանձնակի կարևորել է պետական կառավարման մարմիններում, այդ թվում՝ ուժային կառույցների որոշում կայացնող օղակներում, քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության ու ակտիվ մասնակցության ապահովմանն ուղղված ՀՀ ջանքերը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց կարիքների հասցեագրման հարցերին: