Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել են հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։ 

Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և Ծովինար Թադևոսյանը շրջայց են կատարել նաև հիմնարկի խոհանոցում, հետևել սննդի պատրաստման գործընթացին, ծանոթացել ճաշացանկին։

Այցի ընթացքում Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը հանդիպել է ցմահ ազատազրկման դատապարտված 10 անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրացված իրավական և անձնական բնույթի հարցերը։ Ցմահ դատապարտյալները մասնավորապես ներկայացրել են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, անվտանգային գոտիների փոփոխման և բժշկական օգնության հետ կապված հարցեր։ Հանդիպման ընթացքում ցմահ դատապարտյալներին պարզաբանվել են բարձրացված հարցերի իրավական ընթացակարգերը, լուծման ուղիները, և քննարկվել է հետագա բարեփոխումների տեսլականը։ 

142