Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Նախարարը, ողջունելով դեսպանին, կարևորել է երկկողմ, ինչպես և ԵՄ շրջանակներում առկա համագործակցությունը։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության կայացման, ինչպես նաև ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների ընթացքը։

Այդ համատեքստում նախարար Սարգսյանը նշել է, որ մի շարք դեպքերում որպես ուղեցույց կիրառվում է հենց Իսպանիայի փորձը՝ ոլորտային բարեփոխումների իրականացման ժամանակ։

Դեսպան Վասկեսը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է իր պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը մի շարք ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի զարգացումները, ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև քաղպաշտպանության և փրկարար ծառայության արդիականացմանը վերաբերող հարցեր։

Կողմերը վերահաստատել են փոխգործակցության շարունակականության կարևորությունը և պայմանավորվել համատեղ աշխատանքներ իրականացնել՝ ընդլայնելու երկկողմ համագործակցության ուղղությունները՝ ի շահ երկու պետությունների։

144