Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չորեքշաբթի երեկոյան Վաշինգտոնի Կապիտալ Ջուիշ թանգարանի մոտ սպանվել է Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։ Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է: Հանցագործության գործիք հանդիսացած զենքը հայտնաբերվել է:

Հանցագործը ձերբակալվելիս բղավել է. «Ազատություն Պաղեստինին»։

Կատարվածին արձագանքել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ գրելով. «Այս սպանությունները, որոնք ակնհայտորեն հիմնված են հակասեմիտիզմի վրա, պետք է դադարեն հիմա։ Ատելությունն ու ծայրահեղականությունը տեղ չունեն ԱՄՆ-ում: Ցավակցություններ զոհերի ընտանիքներին: Շատ տխուր է, որ նման բաներ կարող են պատահել»:

Քաղաքապետ Մյուրիել Բոուսերը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է անվտանգության աշխատակիցների կողմից՝ թանգարան մտնելուց հետո: Նա հրեական միջոցառման հյուրերի ցուցակներում չի եղել, և հրաձգությունից առաջ սպառնալիքներ չեն նկատվել։

Իսրայելի դեսպանատան խոսնակ Թալ Նայմ Քոհենը հայտարարել է. «Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ այս երեկո մոտ տարածությունից գնդակահարվել են Վաշինգտոնի Կապիտալ Ջուիշ թանգարանում կայացած հրեական միջոցառման ժամանակ: Մենք լիակատար վստահություն ունենք տեղական և դաշնային իրավապահ մարմինների նկատմամբ՝ հանցագործին ձերբակալելու և Իսրայելի ներկայացուցիչներին ու հրեական համայնքներին ԱՄՆ-ում պաշտպանելու հարցում»:

Տեսանյութը՝ այստեղ

117