

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ովքեր են այսօր հասարակության մեջ կարծիք ձևավորող անձինք՝ մեկը մյուսից անհաջող վարչապետի թեկնածուները, որոնք իրենց ռեզյումեում կարող են թոռներին միայն մի պատմություն պատմել՝ երբ բոլոր թեկնածուներն ավարտվել էին, մեկին, պատահական, առաջադրեցին վարչապետի թեկնածու։ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Պատգամավորը ակնարկեց, որ ընդդիմությունը՝ քաղաքական ռեսուրսը սպառած, հայտնվել է մի կետում, որտեղ հնարավոր թեկնածուների բացակայության պատճառով ստիպված է եղել առաջադրել մի շարք անհամոզիչ կամ ժամանակավրեպ գործիչների։
Կոնջորյանը նաև անդրադարձավ ընդդիմության՝ իշխանափոխության վերաբերյալ հռետորաբանությանը՝ հիշեցնելով Արցախում տեղի ունեցած զարգացումները։ Ըստ Կոնջորյանի, ընդդիմության այն ակնկալիքը, թե Հայաստանի Հանրապետությունում ևս հնարավոր է նման սցենար, վերջնականապես չեղարկվել է։
«Հույս էիք հայտնում, որ ՀՀ-ում էլ տեղ կունենա իշխանափոխություն։ Դա տեղի չունեցավ, որովհետև ՀՀ-ում դուք վերջնականապես ջախջախված եք», – դիմելով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայնրիխ Մամիջանյանին՝ ընդգծեց Կոնջորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում