ԱՄՆ-ն չեղարկել է բելառուսական «Белавиа» ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն վերացրել է բելառուսական «Белавиа» ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցները, հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Ջոն Քոուլը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Пул Первого»-ը։
«Այժմ այս որոշումն արդեն հաստատվել է այս աշխատանքում ներգրավված բոլոր համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից», - ասել է Քոուլը։
Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպում է ունեցել Ջոն Քոուլի հետ, որը Բելառուս է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից։
11 Սեպտեմբեր, 2025 15:16
73