Ըստ Reuters-ի՝ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի ռեժիմի Գազայում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆի առաջարկին՝ Գազայի հատվածում հրադադար հաստատելու վերաբերյալ․ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ուիթքոֆի առաջարկը «Համաս»-ին փոխանցվել է միջնորդների միջոցով։ Գործակալությունը նշում է, որ այն նախատեսում է տասը իսրայելցի պատանդների ազատ արձակում, 70-օրյա հրադադար և իսրայելական զորքերի մասնակի դուրսբերում Գազայի հատվածից։
Նախաձեռնությունը նաև նախատեսում է, որ Իսրայելը ազատ արձակի մի շարք պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ հարյուրավոր երկարատև բանտարկության դատապարտվածների, հաղորդում է Reuters-ը։ Բացի այդ, հրադադարի ժամանակահատվածում կողմերը կսկսեն քննարկել մշտական հրադադարի ռեժիմը։
26 Մայիս, 2025 18:04
416
ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են միջուկային բանակցությունների վերսկսման հարցը․ N12
03 Հուլիս, 2025 14:26
Ուիթքոֆը զբոսնել է Մոսկվայի կենտրոնում․ նա կհանդիպի Պուտինի հետ
25 Ապրիլ, 2025 15:42
Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում․ Flightradar
25 Ապրիլ, 2025 11:43
25 երկրների ԱԳ նախարարները կոչ են արել Իսրայելին վերացնել Գազայի մարդասիրական օգնության սահմանափակումները
21 Հուլիս, 2025 17:50
Հռոմի պապը ցավակցություն է հայտնել Գազայում եկեղեցու վրա հարձակման կապակցությամբ
17 Հուլիս, 2025 17:13
Գազալցակայանի երկու աշխատակից պարտակել է սպանության դեպքը. ՔԿ
14 Հուլիս, 2025 13:25