Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 22-ին՝ ժամը 16:53-ին, ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների մարտական հաշվարկներն ու օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին այրվում է բիտումով բարձված բեռնատար ավտոմեքենայի վարորդի խցիկը․ հրդեհը տարածվել է դեպի հարակից խոտածածկ տարածք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը՝ կանխելով տարածումն ինչպես դեպի բարձված բիտում, այնպես էլ խոտածածկ տարածքից դեպի անտառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են էկոպարեկային ծառայության աշխատակիցները:

114