Երկրաշարժ՝ Թուրքիայում․ կան տուժածներ և զոհ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել․ հաղորդվում է մեկ կնոջ մահվան և 69 քաղաքացու տուժելու մասին։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 03։17-ին՝ թուրքական Մարմարիս հանգստավայրից ոչ հեռու։ Երկրաշարժի օջախի խորությունը՝ 67 կիլոմետր։
Երկրի ՆԳ նախարարի խոսքով՝ ցնցումները զգացվել են Մուղլայում և մի շարք այլ շրջաններում, ավերածություններ չեն գրանցվել։ Եվս 69 մարդ տուժել է՝ խուճապի մեջ թռչելով մեծ բարձրությունից, նրանցից 46-ը հոսպիտալացվել է։
03 Հունիս, 2025 10:10
132