Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասվում է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Այդ օրը հայ ժողովուրդը վերահաստատեց իր` ազատ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը:

Անկախության ճանապարհը հեշտ չի եղել: Վերջին իրադարձությունները, սակայն, նոր պատմական հնարավորություններ են բացել մեր պետության առջև` ավելի ուժեղացնելով Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը:

Այսօր մենք, առավել քան երբևէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը: Հենց խաղաղությունն է, որ ամրապնդում է մեր անկախությունը, հնարավորություն տալիս զարգացնելու մեր երկիրը և ապահովելու մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքը: Այժմ մենք ոչ միայն անկախ ենք, այլև խաղաղ, իհարկե, նաև մեր ժողովրդի խելամիտ որոշումների շնորհիվ:

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ:

Թող մեր անկախությունն ու խաղաղությունը լինեն հավերժական` ապահովելով մեր քաղաքացիների բարեկեցիկ ու անվտանգ կյանքը»:

322