Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն փակել է Սիրիայում գտնվող երկու ռազմաբազա և մեկ ուրիշը հանձնել քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերին»՝ երկրում իր ռազմական ներկայության կրճատման շրջանակներում:

Ամերիկյան հրամանատարությունը վերջին մի քանի շաբաթների ընթացքում Արաբական Հանրապետությունից դուրս է բերել մոտ 500 զինվորականի, սաուդյան «Al Arabiya» հեռուստաալիքին ասել է Պենտագոնի խոսնակը։

«Մոտ 500 ամերիկացի զինվորական դուրս է բերվել Սիրիայից: Երկրում գտնվող երկու ռազմաբազաները փակվել են, իսկ մեկը հանձնվել է «Սիրիական ժողովրդավարական ուժերին»: Ամերիկյան զորքերի համախմբումը Սիրիայում անվտանգ է և նպատակային»,- ամերիկացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում «Ալ Արաբիան»:

138