Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Էն, ինչը որ չկա, հարկ չլինելու պատճառով է, որ չկա, աշխատանք չլինելու պատճառով է, որ չկա, հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքի պատճառով է, որ չկա»,- այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին շրջանում շատ քննարկվում է գույքահարկի բարձր լինելու կամ չլինելու հարցը։ Ես բոլոր դեպքերում ասում եմ, և հիմա էլ եմ ասում․ բոլոր այն քաղաքացիները կամ գյուղացիները, հատկապես այն գյուղացիները, որտեղ մենք կառուցել ենք փողոցներ, մանկապարտեզներ, երբ որ խոսում են հարկի շատ լինելու մասին, ուղղակի եկեք ուղեկցենք նրանց և լուռ նայենք այն մանկապարտեզին, որը չի եղել։ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում իր պատմության ողջ ընթացքում չի եղել դպրոց»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ այսօր կառավարությունը մանկապարտեզ է կառուցում այն վայրերում, որտեղ տարիներ շարունակ չեն եղել մանկապարտեզներ։

«Մեր գյուղերի 100 տոկոսի 99 տոկոսը իրենց գոյության ընթացքում եղել են ցեխի մեջ։ Այսինքն՝ փողոցը ենթակառուցվածք չի եղել, մարդկանց քայլելու տեղ է եղել։ Այս ամենը ասում եմ նրա համար, որ ցույց տամ հարկի, բյուջեի, մարդկանց, անհատի բարեկեցության կապը։ ՀՀ-ում ոչ մի բան տեղի չի ունենում առանց պետական բյուջեի ծախսի»,-հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

349