Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դատախազը հաստատել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան: Այս մասին Araratnews-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Աջապահյանը 2 ամսով կալանավորվել է:

Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

251