
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Այդ հայտարարությունից հետո որևէ ժխտում չեղավ, եթե կա նման բան, կարող էին դիմել դատարան,որից հետո, եթե կպարզվեր, որ մենք սխալ ենք ասել, ես անձնապես, եթե ինչ-որ բան ավել եմ ասել կամ պակաս պատրաստ կլինեի ներողություն խնդրելու»,- ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Կաթողիկոս Գարեգին Բ-ի զավակ ունենալու վերաբերյալ:
«Ես արդեն իսկ համոզվում եմ, որ կա նման բան, որովհետև այդ ընթացքը ցույց է տալիս, ինձ համար դա շատ անընդունելի ու խայտառակություն է»,- ասաց Գրիգորյանը շատ մեղմ որակեց այն ձևակերպումները, որ տալիս է Փաշինյանն այս թեմայի շուրջ:
Հարցին, արդյոք կարծում է, որ եկեղեցին «չուլան է», տեսե՞լ է այնտեղ տարբեր իրեր ասաց, որ ինքը եկեղեցում շատ ավելի բաներ է տեսել: