Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը դուրս է եկել Ստրանջայի մրցաշարի եզրափակիչ

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Բուլղարիայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի» 72-րդ մրցաշարում Հայաստանը ունեցավ եզրափակիչի առաջին մասնակիցը։ Փետրվարի 27-ին ոսկե մեդալի համար կպայքարի 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Կիսաեզրափակիչում նա հաղթեց Վրաստանը ներկայացնող Արտյոմ Վարդանյանին։
Ոսկե մեդալի համար պայքարում Մանասյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող Ռադոսլավ Պանտալևի հետ։ Մարզիկներից 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը բավարարվեց բրոնզե մեդալով։ Եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաև 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
27 Փետրվար, 2021 17:27
874
Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
21 Ապրիլ, 2025 18:55
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
20 Ապրիլ, 2025 20:00
Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
17 Ապրիլ, 2025 22:44
Հայրենիքը փրկած անմահները. Մայոր Նարեկ Սաֆարյանի հերոսական ուղին (տեսանյութ)
05 Դեկտեմբեր, 2020 01:10