Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգների և Չինաստանի ներկայացուցիչները Լոնդոնում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել երկկողմ առևտրի սահմանափակումների մասնակի վերացման և Չինաստանից հազվագյուտ մետաղների մատակարարման ապահովման վերաբերյալ համաձայնագրերի իրականացման ծրագրի շուրջ։

Araratnews.am-ի փոխանցմամաբ՝ այս մասին հունիսի 10-ին լրագրողներին հայտնել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը։

Լուտնիկի խոսքով՝ կողմերի միջև համաձայնեցված ծրագիրը կներկայացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հաստատմանը։ «Մենք կսկսենք իրականացնել այս շրջանակային համաձայնագրերը նախագահ Թրամփի և Չինաստանի նախագահի կողմից հաստատվելուց հետո», - հավելել է նախարարը։

158