Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այնթապ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում կանեփ է աճեցնում և պահում այդ բույսի չորացված-մանրացված զանգված։

Ոստիկանները տղամարդու տնամերձ հողամասում և կիսակառույց շինությունում հայտնաբերել են կանեփի բույսեր և չորացված, մանրացված զանգված:
54-ամյա տղամարդը ձերբակալվել և տարվել է Մասիսի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են ծաղկամանների մեջ աճեցված կանեփի բույսեր և մոտ 48,74 գրամ դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված։

Կատարվում է նախաքննություն։

61