Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի խոչընդոտի հրեական պետությանը Իրանի վրա հարձակման ժամանակ, բայց չի ցուցաբերի օգնություն «Իսլամական պետության» դեմ հարձակողական գործողություններում: Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ նրանց տեղեկությունների՝ հունիսի 12-ին Թրամփի հետ զրույցի ժամանակ Նեթանյահուն նշել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման 60-օրյա ժամկետն ավարտվել է, և Իսրայելը պետք է պաշտպանվի։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ինքը զգուշացրել է Իրանի իշխանություններին միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի չհամաձայնվելու հետևանքների մասին և կոչ է արել նրանց այնուամենայնիվ կնքել այն։

851