Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի պաշտոնյաները միջնորդներին հայտնել են, որ պատրաստ են վերսկսել միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ։ Սակայն, որպեսզի դա տեղի ունենա, Իսրայելը պետք է դադարեցնի իր հարձակումները, գրում է The Washington Post-ը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Հրապարակման համաձայն, պաշտոնյաներից մեկը նշել է, որ Թեհրանն ունի բանակցությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում։ Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը, բայց որևէ քննարկում հնարավոր չէ, քանի դեռ Թեհրանը հարձակման է ենթարկվում իսրայելական բանակի կողմից, պարզաբանել է թերթի աղբյուրը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Թեհրանի բնակիչներին անհապաղ լքել քաղաքը։ 

302