Մակրոնը հրապարակել է G7 գագաթնաժողովից տեսանյութը՝ ռուսական երգի ներքո. տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
@emmanuelmacron Photo de famille.
♬ Kapibara - Capybara
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր TikTok-ի էջում հրապարակել է G7 գագաթնաժողովից տեսանյութ՝ մոսկվացի Ալեքսեյ Պլուժնիկովի ռուսական «Капибара» երգի ներքո։
Կադրերում երևում են, թե ինչպես են համաշխարհային առաջնորդները մեկ առ մեկ բարձրանում բեմ՝ լուսանկարվելու համար, իսկ տեսանյութում հնչում է «Капибара» երգը։
Ալեքսեյ Պլուժնիկովի երգը թողարկվել է 2022 թվականին և տարածվել է սոցիալական ցանցերում՝ դառնալով հայտնի, այդ թվում՝ կարճ տեսանյութերում օգտագործելու համար։ Երգը YouTube-ում առանց գովազդի հավաքել է ավելի քան 2 միլիոն դիտում։
18 Հունիս, 2025 12:50
323