
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Իրանի պաշտոնական արձագանքը իր միջուկային օբյեկտների ոչնչացմանը ավելի թույլ էր, քան մենք սպասում էինք»։
Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա ընդգծել է, որ արձակված 14 հրթիռներից 13-ը ոչնչացվել են, իսկ մեկը ընկել է անվտանգ գոտում։
Սպիտակ տան ղեկավարը նաև գրել է․
«Ուրախ եմ տեղեկացնել, որ բացի նրանից, որ ոչ մի ամերիկացի չի սպանվել կամ վիրավորվել, ինչը շատ կարևոր է, Կատարի ոչ մի բնակիչ նույնպես չի սպանվել կամ վիրավորվել»,- Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Թրամփը:
Ըստ Թրամփի գրառման՝ Իրանը նախազգուշացրել է Վաշինգտոնին առաջիկա հարձակման մասին: Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Թեհրանին նախնական նախազգուշացման համար, որը թույլ է տվել խուսափել զոհերից: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանին, որ նա մեզ նախապես զգուշացրել է, ինչը թույլ է տվել խուսափել զոհերից և վիրավորներից։ Հնարավոր է՝ Իրանն այժմ կարողանա շարժվել դեպի խաղաղություն և ներդաշնակություն տարածաշրջանում, և ես խանդավառությամբ կոչ եմ անում Իսրայելին անել նույնը»,- գրել է ԱՄՆ նախագահը։