Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 9-ին, ժամը 03:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի շենքերից մեկի բակում կայանած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։03-ին, մարվել՝ 04։14-ին։ 

Այրվել է «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան և ջերմահարվել՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը՝ մասամբ․ տուժածներ չկան։

82