Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի զինված ուժերը, հնարավոր է, օգտագործել են չհարստացված ուրանով զինամթերք Իրանում որոշ թիրախների վրա հարվածների ժամանակ, պնդում է Fars գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
Ըստ տեղեկությունների՝ արկերի հարվածի վայրերում անցկացված հետաքննության նախնական արդյունքները հաստատել են ուրանի հետքերի առկայությունը։ Սակայն վերջնական եզրակացություն դեռևս չի արվել, հետաքննությունը շարունակվում է։

Ինչպես նշում է գործակալությունը, երբ նման զինամթերքը պայթում է, առաջանում է մետաղից փոշի և ռադիոակտիվ մասնիկներ, որոնք չափազանց բացասական ազդեցություն են ունենում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա։

133