Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցել Իրանի դեմ ռազմական գործողություններին։

Երեկ երեկոյան Ազգային ժողովում ելույթ ունենալով՝ նա նշել է, որ սպառնալիքի տակ Ֆրանսիան պաշտպանում է տարածաշրջանում իր բազաները՝ հիմնվելով օրինական ինքնապաշտպանության սկզբունքի վրա։

Նա նաև նշել է, որ ֆրանսիական զինված ուժերը չեզոքացրել են Իսրայելի ուղղությամբ ուղղվող տասնյակից պակաս իրանական անօդաչու թռչող սարքեր։

Նախարարը նաև հավելել է, որ տարածաշրջանում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերը և Rafale կործանիչները որսացել են մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր։ 

244