Երևանում «Mercedes»-ը կոտրել է գովազդային ցուցանակը, բախվել ծառին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:50-ի սահմաններում 20-ամյա Նարեկ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարերի վրայով, կոտրել տեղադրված գովազդային վահանակը, բախվել մի քանի ինքնագլորների, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառին:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
04 Հուլիս, 2025 15:11
127