Հրդեհ Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:46-ին, մարվել՝ 17:13-ին: Այրվել է բնակարանի խոհանոցը (մոտ 20 քմ)՝ գույքով:
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակարաններ։
04 Հուլիս, 2025 19:18
95
Տանտերը պատուհանից հանել է կնոջն ու 2–ամյա երեխային, մյուսներին չի հասցրել հանել. մանրամասներ պայթյուն–հրդեհից
03 Հուլիս, 2025 13:26
Հրդեհ Նոր Հաճն քաղաքում
01 Հուլիս, 2025 18:06
Թուրքիայում 5 օրում բռնկվել է 342 անտառային հրդեհ
01 Հուլիս, 2025 17:29
Արմավիրում հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված (տեսանյութ)
03 Հուլիս, 2025 13:55
Վթար՝ Երևան-Արմավիր ճանապարհին․ 5 վիրավոր կա, 2-ն՝ անչափահաս
01 Հուլիս, 2025 19:39
Արմավիրում 8 կիլոգրամից ավելի կանեփի բույս և մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել (տեսանյութ)
30 Հունիս, 2025 11:26