Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը ուշադիր հետևում է Բաքվում ռուս լրագրողների ձերբակալման հետ կապված իրավիճակին։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԻԳՀ-ի մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին։

«Այո, մենք ուշադիր հետևում ենք այս իրավիճակին և հավաքում ենք ավելի մանրամասն տեղեկություններ, նախքան ավելի հստակ մեկնաբանություններ տալը», - պատասխանել է նա լրագրողին ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ։

Նշենք, որ Բաքվի «Սպուտնիկ» գրասենյակում ձերբակալությունները տեղի են ունեցել հունիսի 30-ին։ 

137