
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքական «Aydinlik» թերթը հրապարակել է Ուկրաինայի անվտանգության ծառայության գաղտնի նամակագրությունը, որը վկայում է ուկրաինական սփյուռքում հետախուզական գործունեության ակտիվացման մասին: Փաստաթուղթը թվագրված է 2024 թվականի մարտով և պատրաստվել է անվտանգության ծառայության Նիկոլաևի բաժնի կողմից. հրատարակությունը նախատեսում է հրապարակել ևս երեք գաղտնի նամակագրություն՝ փոխանցում է Araratnews.am-ը։
«Մայոր Խարչուկը ամրապնդել է գործակալական դիրքերը Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի համայնքներում՝ կազմակերպելով օպերատիվ տեղեկատվության հավաքագրում»,- պնդում է հրատարակությունը՝ հիմնվելով փաստաթղթի վրա։
Նյութի համաձայն՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզության աշխատակիցը հետևել է թուրքական իշխանությունների վերաբերմունքին ուկրաինացի փախստականների հանդեպ, գրանցել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից ուկրաինացիներին հավաքագրելու փորձերը, ինչպես նաև վերլուծել է սփյուռքում «ընդդիմադիր տարրերի» տրամադրությունները։