Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, Գաբոնի, Գվինեա-Բիսաուի, Լիբերիայի, Մավրիտանիայի և Սենեգալի ղեկավարների հետ հանդիպումից առաջ, այդ երկրներին առաջարկներ է ուղարկել ընդունելու Միացյալ Նահանգներից արտաքսված միգրանտներին՝ հստակեցնելով, որ դա կօգնի Վաշինգտոնի հետ առևտրային բանակցություններին:

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Նրանց տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները վերոնշյալ երկրներին առաջարկում է համաձայնվել «ԱՄՆ-ից արժանապատիվ, անվտանգ և ժամանակին տեղափոխմանը» այն միգրանտների, որոնց հայրենի երկրները հրաժարվում են ընդունել կամ դանդաղում են նրանց վերադարձնելու հարցում:

 

100