

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» անունով ստեղծվել է հայաստանյան ռեզիդենտ ընկերություն։
«Ընկերությունը գրանցված է ՀՀ պետական ռեգիստրում, գործում է ՀՀ օրենսդրության սահմաններում և հանդիսանում է ՀՀ հարկ վճարող»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը ընդգծեց, որ երկաթուղու գործառնության ամբողջ տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության իրավազորության և ինքնիշխանության ներքո։
«Հարավկովկասյան երթուղու տիրապետած տարածքի նույնիսկ 1 քմ հատված չկա, որտեղ, օրինակ, ՀՀ ոստիկանության լիազորությունները սահմանափակված լինեն»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղիներով» հետաքրքրված են Միացյալ Նահանգները և Եվրոպական Միությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։