
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեք խոշոր եվրոպական երկրներ հրաժարվել են մասնակցել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու նախագծին։
Ֆրանսիան չի աջակցել Վաշինգտոնի նախաձեռնությանը։ Politico-ի տվյալներով՝ նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է անում եվրոպական երկրներին զարգացնել սեփական պաշտպանական արդյունաբերությունը տեղական արտադրողների հաշվին։
Ինչ վերաբերում է Իտալիային, ապա այն չի մասնակցի նախագծին գումարի պակասի պատճառով։ Stampa թերթը պարզաբանել է, որ Հռոմը չի հետևի Գերմանիայի օրինակին, որը հայտարարել էր ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot համակարգեր գնելու ծրագրերի մասին։
Չեխիան նույնպես հրաժարվել է մասնակցել Թրամփի ծրագրին։ Երկրի վարչապետ Պետր Ֆիալան բացատրել է, որ Պրահան կկենտրոնանա այլ նախագծերի և օգնության մեթոդների վրա, ինչպիսին է զինամթերք մատակարարելու նախաձեռնությունը։