Փեզեշքիանը վիրավորվել է իսրայելական հարձակումների ժամանակ․ ԱՄՆ հետախուզություն

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ հետախուզությունը հաստատել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վիրավորվել է անցյալ ամիս Իսրայելի ավիահարվածի ժամանակ, երբ տեղի էր ունենում Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նիստը՝ հաղորդում է CBS-ը։
Աղբյուրների համաձայն՝ ոտքի վնասվածք ստացած Փեզեշքիանը հարձակման վայրից փախել է արտակարգ իրավիճակների համար նախատեսված թունելով։
Լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա նախկինում ասել էր, որ Իսրայելը փորձել է վերացնել իրեն՝ օգտագործելով հետախուզական տվյալները՝ հանդիպման վայրին հարվածելու համար։
18 Հուլիս, 2025 11:44
206