Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական բյուրոկրատիան, որը պահանջում է Վրաստանից չեղարկել սեռի փոփոխությունն արգելող օրենքը, իջել է միջնադարյան ինկվիզիցիայի մակարդակին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Նայեք, թե ինչ է մեզանից պահանջում Վենետիկի հանձնաժողովը, որքան ցածր է իջել Եվրոպան։ Եվրոպական բյուրոկրատիայի մտածողությունը իջել է ինկվիզիցիայից ցածր», - ասել է Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ Եվրոպան պահանջում է, որ Վրաստանը չեղյալ հայտարարի անցյալ տարի ընդունված ընտանեկան արժեքների պաշտպանության մասին օրենքը։

141