Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

IBS տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության համահիմնադիր, միլիարդատեր Սերգեյ Մացոցկին ձերբակալվել է խոշոր չափի կաշառք տալու կասկածանքով։ Այս մասին հայտնել է Baza տելեգրամյան ալիքը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Մոսկվայի Բասմանի դատարանը Մացոցկու համար խափանման միջոց է ընտրել։

2020 թվականին Մացոցկին լքել է IBS-ը և հիմնադրել GS-Invest հոլդինգային ընկերությունը, որը միավորում է մի քանի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններ։ Մացոցկին համարվում է Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի ամենաազդեցիկ ձեռնարկատերերից մեկը։

986