Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այն փաստը, որ Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, չի զարմացնում Կրեմլին, քանի որ այս ամենը եվրոպացիների հակառուսական քաղաքականության մի մասն է։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մինչ այժմ մենք տեսնում ենք Եվրոպայի կողմից հետևողական հակառուսական գիծ։ Մենք բազմիցս ասել ենք, որ սահմանափակումները համարում ենք անօրինական։ Միևնույն ժամանակ, մենք նշում ենք, որ երկիրը որոշակի անձեռնմխելիություն է ձեռք բերել պատժամիջոցներից։ Յուրաքանչյուր փաթեթ բացասական ազդեցություն է թողնում դրան միացած երկրների վրա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

225