
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԵՄ անդամ երկրները ուժեղացրել են իրենց ռազմատենչ հռետորաբանությունը և ամեն ինչ անում են Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Այսօր ԵՄ անդամ երկրների ղեկավարների կողմից պատերազմի հռետորաբանությունն այնքան է սրվել, որ ոչ թե ռազմական գործողությունների ավարտն է տեսանելի, այլև ամեն ինչ արվում է դրանք շարունակելու համար։ Ուկրաինայի առավելագույն զինումը, հեռահար զենքի տրամադրումը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը, թոշակի անցած գեներալների հայտարարությունները, որ նրանք պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ մոտ ապագայում՝ այս ամենը հստակ ցույց է տալիս «գլոբալ պատերազմի կուսակցության» ծրագրերը», - կարծում է Կոբախիձեն։
Նա նաև ընդգծել է, որ ԵՄ երկրները որոշել են պաշտպանության ծախսերը մեծացնել մինչև ՀՆԱ-ի 5%-ը, ինչը գերազանցում է այդ երկրների բյուջեի 15%-ը։