
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով հուլիսի 15-ին Վաղարշապատ քաղաքի Նեկրասովի փողոցի տներից մեկն այցելած համայնքային ոստիկանը երկաթյա պահարանի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել է տրոտիլի պայթուցիչներ, օդաճնշիչ ատրճանակի փամփուշտներ և փամփշտատուփ: Տանտիրուհին հայտնել է, որ ապօրինի պահվող զինամթերքը պատկանել է հանգուցյալ ամուսնուն:
Կազմված փասթաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Վաղարշապատի համայնքային ոստիկանները նույն օրը օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչներից մեկը ավտոտնակում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Նշված ավտոտնակում հայտնաբերվել է պոլիէթիլային տոպրակ, որում, ըստ 57-ամյա կնոջ, պայթուցիկ նյութեր են: նա հավելել է, որ դրանք պատկանում են նախկին ամուսնուն:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են տրոտիլ և պայթեցման հոսանքալար։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: