Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:

 

«Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

 

Գողթ գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

 

Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

 

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

101