Սևան-Գավառ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրյա փոսում․ կան տուժածներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 23-ին՝ ժամը 05:12-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ հայտնվել ճամփեզրյա փոսում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
23 Հուլիս, 2025 10:06
109