Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը One America News-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իմաստ չի տեսնում Ռուսաստանին տնտեսապես մեկուսացնելու մեջ։

«Նախագահը շատ անկեղծ է եղել թե՛ եվրոպացիների, թե՛ ռուսների հետ, որ ինքը որևէ պատճառ չի տեսնում, թե ինչու մենք պետք է տնտեսապես մեկուսացնենք Ռուսաստանը», - ասել է Վենսը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ուկրաինայի հարցի կարգավորման ուղղությամբ և հույս ունի հասնել խաղաղության համաձայնագրի։ «Հակամարտության շարունակությունը ոչ մեկի շահերից չի բխում։ Ուկրաինայում խնդրի կարգավորման դեպքում նա բաց է Ռուսաստանի հետ տնտեսական ոլորտում արդյունավետ համաձայնագրերի լայն շրջանակի համար»,- նշել է նա։

146